National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.07.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Գլենդեյլի քաղաքապետին
1 / 1

Հուլիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի քաղաքապետ Արա Նաջարյանին: Հանդիպմանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով հյուրին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը կարեւոր համարեց, որ Սփյուռքում մեր հայրենակիցները զբաղեցնում են տարբեր պաշտոններ, այդ թվում` մունիցիպալ իշխանություններում: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ մտադիր է Հայաստանում նախաձեռնել սփյուռքահայ պատգամավորների եւ պաշտոնյաների հավաք, ինչը հնարավորություն կընձեռի, որ նրանք ծանոթանան իրենց պատմական հայրենիքին, կապ ստեղծեն  միմյանց հետ, ճանաչեն իրար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Գլենդեյլի քաղաքապետը ողջունեց ԱԺ նախագահի մտադրությունը եւ հայտնեց նման հավաքին մասնակցելու իր պատրաստակամությունը:

Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր արտերկրյա այցելությունների ժամանակ համոզվել է, որ մեր հայրենակիցները մեծ հարգանք են վայելում այդ երկրներում, միաժամանակ, չմոռանալով իրենց արմատները: ԱԺ նախագահը կարեւոր համարեց նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների այցելությունները Հայաստան, որոնք նպաստում են հայրենիքն ավելի լավ ճանաչելուն, նրա մասին ավելի անաչառ տպավորություն կազմելուն, հայապահպանությանը, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:

Զրուցակիցներն ցանկալի համարեցին Հայաստանի եւ Կալիֆորնիա նահանգի  քաղաքների ու համայնքների միջեւ կապերի հաստատումն ու հետագա համագործակցությունը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց Գլենդելի հայերի կյանքով, քաղաքապետարանի գործունեությամբ եւ  պատրաստակամություն հայտնեց  աջակցել  ծրագրերի իրականացմանը:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am